-
31.03.2020|
01:10
Ըստ էության, ավելացնելու բան չկա։ Ինչ վերաբերում է Չինաստանին (իսկ կորոնավիրուսի բռնկումն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ )մարտի 11-ին հայտարարել է համաճարակ), ապա այնտեղ էլի ինչ-որ բան է եղել։ Մենք ոչինչ չենք պնդում, ինչպես և իրանցի գեներալներն առայժմ չեն պնդում։
-
31.03.2020|
00:09
Վերջապես վերջացավ մարտը՝ ամենաերկար ամիսը օրացույցում, երբ հարկադրված ես կամ նստել տանը, կամ աշխատավայրում, ու փողոցը դառնում է… երազանք: Ով ինչպես անվանի ու ինչ վիճակագրության ապավինի՝ փաստացի մարդկությունը հիբրիդային պատերազմի մեջ է անտեսանելիի դեմ:
-
30.03.2020|
11:33
«Ապրիլի առաջին 2 շաբաթները ավելի ծանր կլինեն՝ մեր արդեն ապրածի համեմատ»՝ մարտի 28-ին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Մամլո ասուլիսի ժամանակ նա պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին: Նա հայտարարեց, որ իշխանությունները համաճարակից գլուխ հանում են, բայց ակնթարթային արդյունքների պետք չէ սպասել:
-
30.03.2020|
11:25
Շաբաթ լույս կիրակի գիշերը՝ մարտի 29-ին, Ֆրանսիայում վախճանվեց «Դաշինք հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության նախկին գլխավոր քարտուղար, արդյունաբերության նախկին նախարար պատրիկ Դևեջյանը:
-
29.03.2020|
10:49
Էմանուել Մակրոնը վստահ է՝ ԵՄ հիմքերը սպառնալիքի տակ են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
-
29.03.2020|
10:42
Մարտի սկզբին Սանկտ Պետերբուրգի Կազանսկի տաճարում հարյուրավոր մարդիկ երկար հերթ էին կանգնել՝ միմյանց շատ ավելի մոտիկ, քան սոցիալական տարածությունն է, որ համբուրեն տապանը, որտեղ Հովհաննես Մկրտչի մասունքն է: Իրար հետևից նրանք ճակատով հպվում ու համբուրում էին տապանը, հետո կամավորը լաթով մաքրում էր տապանակը՝ գրում է The Washington Post-ը:
-
28.03.2020|
12:20
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի քաղաքական գլխավոր ընդդիմախոս, «Կախոլ-Լավան» ձախ կենտրոնամետ ալյանսի ղեկավար Բենի Գանցը, թերևս, կհամաձայնի լինել «Լիկուդի» կազմած ազգային միասնության կառավարության անդամ:
-
28.03.2020|
12:15
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
-
27.03.2020|
11:30
G20-ի ղեկավարները մարտի 26-ին հավաքվել էին արտահերթ սամիթի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Սամիթների պատմության մեջ առաջին անգամ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Սամիթն անցել է լրագրողների համար փակ դռների հետևում:
-
27.03.2020|
11:26
Դեռ կիրակի երեկոյան Շվեդիայի վարչապետը հեռուստաուղերձով դիմեց ժողովրդին: Վերջին 40 տարում դա երրորդ դեպքն էր և տևեց 5 րոպե: Ստեֆան Լյովենը հայրենակիցներին ասաց, որ 21 կյանք խլած կորոնավիրուսի համաճարակը նոր միայն սկսվում է և զգուշացրեց, որ առօրյայի վրա ազդեցութուն ունեցող որոշումները կարող են ընդունվել առաջիկայում՝ առանց նախապես զգուշացնելու: